ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

09.05.2022 19:06 ՃՏ պատահարներ
Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 6-ին, ժամը 13.30-ին, «Պորշ» մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում վրաերթի էր ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:
Մայիսի 7-ին ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություն է ստացվել, որ ժամը 05.10-ին վրաերթի ենթարկված 66-ամյա Սուրեն Բալայանը հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: