Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում
Փետրվարի 15-ին, ժամը 12.30-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել 41-ամյա վարորդը՝ իր վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով: Բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 16-ին նա ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: