Մահացածի ինքնությունը պարզվել է
01.07.2019 14:23
ՃՏ պատահարներ
Հունիսի 29-ին, ժամը 08.00-ին, ԱԻՆ Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից հաղորդում է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11.2 կմ-ին հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դիակ՝ վրաերթին բնորոշ մարմնական վնասվածքներով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ ինքնությունը չպարզված անձը հանդիսանում է 57-ամյա Սամվել Կիրակոսյանը:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: