ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քաղաքացուն վրաերթի ենթարկած տղամարդը ներկայացել է ոստիկանություն

06.08.2020 11:25 ՃՏ պատահարներ
Քաղաքացուն վրաերթի ենթարկած տղամարդը ներկայացել է ոստիկանություն

Հուլիսի 26-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության Կոտայքի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 5-ին բաժին է ներկայացել Երևանի բնակիչ 58-ամյա տղամարդը և հայտնել, որ հուլիսի 26-ին իր «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել քաղաքացուն։
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: