Վրաերթի ենթարկված 40-ամյա հեծանվորդը մահացել է
07.02.2022 10:13
ՃՏ պատահարներ
Փետրվարի 6-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա հեծանվորդի և իր մեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Ժամը 22.00-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկված 40-ամյա Ռուսլան Ծատուրյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: