Մահացել է վրաերթի հետևանքով
11.12.2018 10:45
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 10-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքի Միկրոթաղամասում ավտովթարի հետևանքով մարդ է մահացել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Մարտունու Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Սյոմիկ Մարկոսյանին, որը տեղում մահացել է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: