Թոշակառուն ընկել է գնացքի տակ ու մահացել
13.07.2019 12:57
ՃՏ պատահարներ
Հուլիսի 12-ին, ժամը 19.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Երևանյան խճուղուն կից երկաթգծում գնացքի տակ մարդ է ընկել:
Մեկնած ՀՀ ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.25-ի սահմաններում, Գյումրի-Երևան 27 կմ-ին, 6-րդ պիկետում 67-ամյա Սուսան Խաչատրյանը գծերն անցնելիս ընկել է «Գյումրի-Երևան» արագընթաց գնացքի տակ և տեղում մահացել:
Քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: