ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քաղաքացիների վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում

17.03.2021 14:51 ՃՏ պատահարներ
Քաղաքացիների վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում

Մարտի 13-ին, ժամը 10.40-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Աթենքի փողոցում վրաերթի էր ենթարկել 14-ամյա տղայի և նրա 40-ամյա մորը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 45-ամյա վարորդը՝ իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:
Բացատրական աշխատանքների շնորհիվ նա մարտի 16-ին ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: