ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

43-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է

18.04.2022 10:41 ՃՏ պատահարներ
43-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է

Ապրիլի 9-ին, ժամը 23.15-ին, Երևանի Մարգարյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ապրիլի 15-ին, ժամը 16.30-ին, պարեկային ծառայության հետաքննության բաժանմունք է ներկայացել 22-ամյա տղամարդը և հայտնել, որ ապրիլի 9-ին, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով տղամարդուն ինքն է վրաերթի ենթարկել։
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: