ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երկաթուղային վրաերթ

19.11.2019 14:14 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 18-ին, ժամը 15.30-ին, հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ Արտենի-Արագածավան գյուղերի միջնամասում երկաթուղու գծերի վրա մարդ կա ընկած:
Մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 15.20-ի սահմաններում գյումրեցի մեքենավարը, վարելով բեռնատար գնացքը, վրաերթի է ենթարկել Արտենի գյուղի բնակիչ 51-ամյա մի տղամարդու: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ժամը 17.05-ին մահացել է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: