Վրաերթի ենթարկված 81-ամյա տղամարդը մահացել է
21.08.2021 12:39
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 3-ին, ժամը 19.15-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 81-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Օգոստոսի 20-ին, ժամը 18.50-ին, վրաերթի ենթարկված 81-ամյա Դավիթ Մանուկյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: