Վրաերթի ենթարկվածներից մեկը մահացել է, մյուսը տեղափոխվել հիվանդանոց
21.11.2019 12:33
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 20-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 59-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու և 11-ամյա տղայի. 66-ամյա Սոնիկ Սայադյանը տեղում մահացել է, իսկ 11-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: