ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանություն

26.10.2021 10:08 ՃՏ պատահարներ
Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Հոկտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 25-ին, ժամը 16.00-ին, «Օպել» ավտոմեքենայի 40-ամյա վարորդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ հոկտեմբերի 5-ին Արշակունյաց պողոտայում վրաերթը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: