Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
27.05.2020 11:26
ՃՏ պատահարներ
Մայիսի 26-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա Աբել Սիմոնյանին և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: