Շիրակի փողոցում քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է
30.07.2021 10:29
ՃՏ պատահարներ
Հուլիսի 28-ին, ժամը 23.00-ին, Երևանի Շիրակի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է Ռոստոմի փողոցում բնակվող 36-ամյա կինը՝ իր վարած «Հունդայի» ավտոմեքենայով։ Բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 04.00-ին նա ներկայացել է ոստիկանության Չարբախի բաժանմունք։
Քննությունը շարունակվում է։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: