Վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն
Մայիսի 31-ին հաղորդվել էր անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Հ. Էմինի և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում 8-ամյա տղայի վրաերթի ենթարկելու մասին: Հունիսի 10-ին ճանապարհային ոստիկանություն է ներկայացել 56-ամյա տղամարդ և տվել խոստովանական բացատրություն, որ իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով ինքն է վրաերթի ենթարկել 8-ամյա տղային:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
