ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

23.02.2021 12:40 Պաշտոնական

Փետրվարի 19-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին։
Ողջունելով արտակարգ և լիազոր դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ պայքարին և օրենքի գերակայության պահպանմանը։ Վահե Ղազարյանը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնեց։
Գեորգի Սագանելիձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին կարևորեց երկու երկրների սերտ փոխգործակցությունը։
Հանդիպմանը ներկայացվեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, ինչպես և քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։