1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

04.12.2020 12:28 ՃՏ պատահարներ
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

Դեկտեմբերի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի մոտ, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել երկու քաղաքացիների և դիմել փախուստի. 50-ամյա Կարինե Գոգորյանը տեղում մահացել էր, իսկ 29-ամյա մյուս քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեպքի առթիվ Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացներին վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդը՝ իր վարած «Լեքսուս», մակնիշի ավտոմեքենայով, և դիմել փախուստի:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 23.55-ին «սրտային նոպայով» նա ընդունվել է հիվանդանոց, իսկ դեկտեմբերի 3-ին, ժամը 17.00-ի սահմաններում, տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոմեքենան ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: