Մահվան ելքով վրաերթ Երևան-Երասխ ճանապարհին
20.10.2021 12:20
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մահացել է: Պարզվել է, որ ժամը 19.20-ի սահմաններում Երևան-Երասխ ճանապարհին՝ Արտաշատ քաղաքի հատվածում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա Հովհաննես Ամիրխանյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: