Վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոցում մահացել է
12.06.2020 10:44
ՃՏ պատահարներ

Հունիսի 4-ին, ժամը 23.30-ին, Երևանի Սասնա ծռերի փողոցի և Եղվարդի խճուղու հատման վայրում «21104-110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունիսի 11-ին, ժամը 10.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ 61-ամյա Նորիկ Թարվերդյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: