Վթար Սևան-Երևան ճանապարհին. վարորդը մահացել է, ուղևորը՝ տեղափոխվել հիվանդանոց
05.06.2021 12:40
ՃՏ պատահարներ
Հունիսի 4-ին, ժամը 21.55-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 51-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել. 33-ամյա վարորդը՝ Վահե Գասպարյանը, մահացել է, իսկ 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: