«ՎԱԶ-21074»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
05.08.2024 13:54
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 3-ին, ժամը 17.40-ին, Սպիտակ-Գյումրի ճանապարհին՝ Արևաշող գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ: «Ֆորդի» ուղևորը, «ՎԱԶ-21074»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Օգոստոսի 4-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21074»-ի վարորդը՝ 71-ամյա Ահարոն Դ.-ն, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: