ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վանաձորում վթարված «Ֆորդը» հայտնվել է խանութում․ 11 ուղևորի և խանութի աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում

12.01.2025 18:08 ՃՏ պատահարներ
Վանաձորում վթարված «Ֆորդը» հայտնվել է խանութում․ 11 ուղևորի և խանութի աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում

Հունվարի 12-ին, ժամը 14.53-ին, հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ մոտ 30 րոպե առաջ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում միմյանց են բախվել «Ֆորդ» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ, կան տուժածներ։ Ըստ նախնական տվյալի՝ «Ֆորդը» սպասարկում էր Վանաձոր-Սպիտակ երթուղին։

Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մեքենաների բախումից հետո «Ֆորդը» մխրճվել է խանութ։ Վթարի հետևանքով մեքենայի 11 ուղևոր և խանութի աշխատակիցը տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: