Մեքենան բախվել է էլեկտրասյանը. ուղևորուհին մահացել է
15.08.2018 13:40
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 14-ին, ժամը 01.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է էլեկտրական սյանը. «ԲՄՎ»-ի 23-ամյա ուղեւորուհի Նաիրա Զորոյանը տեղում մահացել է:
29-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: