1 զոհ, 2 վիրավոր. վթար Սպիտակ-Վանաձոր ճանապարհին
19.08.2024 13:26
ՃՏ պատահարներ

Օգոստոսի 18-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Միցուբիշի-Պաջերո», «Նիսան-Տիդա» և «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի վարորդը՝ 76-ամյա Ռազմիկ Չ.-ն, մահացել է, իսկ «Միցուբիշի Շարիոտի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: