Վթար Երևան-Սևան ճանապարհին․ վարորդը մահացել է
22.02.2020 12:17
ՃՏ պատահարներ
Փետրվարի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Գեղաշեն գյուղի բնակիչ 37-ամյա Ռազմիկ Ասատրյանը, Երևան-Սևան ճանապարհի 48-րդ կմ-ին իր վարած «Մերսեդես»-ով բախվել է ճամփեզրի արգելապատնեշներին և տեղում մահացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: