68-ամյա վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
24.01.2019 10:30
ՃՏ պատահարներ
Հունվարի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21010» -ի 68-ամյա վարորդ Վլադիմիր Աբրահամյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ «ՎԱԶ-21010» -ի 62-ամյա ուղևորուհին և «Օպել Վեկտրա» -ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: