ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է

07.07.2020 11:35 ՃՏ պատահարներ
Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է

Հուլիսի 5-ին, ժամը 05.40-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106-ի» 22-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 6-ին հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 27-ամյա Կարեն Ներսիսյանը ժամը 02.30-ին մահացել է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: