ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վթարված ավտոմեքենայի վարորդը հիվանդանոցում մահացել է

15.07.2020 12:30 ՃՏ պատահարներ
Վթարված ավտոմեքենայի վարորդը հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 10-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճամփեզրի տներից մեկի հողամասում. 54-ամյա վարորդը և 69-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 14-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ պատահարի հետևանքով տեղափոխված տղամարդը՝ Սուքիաս Հարությունյանը, ժամը 04.00-ի սահմաններում, մահացել է:
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: