Մահվան ելքով վթար Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին
07.09.2020 11:19
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 5-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի մեքենա և տրակտոր. «Ֆոլքսվագեն Տուարեգի» վարորդը, տրակտորավարը և 4 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Ֆոլքսվագեն Տուարեգի» վարորդը՝ 42-ամյա Սամվել Հակոբյանը, մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: