Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տարբեր մեղադրանքներով հետախուզվողներ են հայտնաբերվել
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 21-ին Երևան քաղաքի Չարենցի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 37-ամյա մի տղամարդ, որը փետրվարի 1-ից հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
***
Մարտի 22-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ, որը 2025 թ. հուլիսի 24-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
***
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 22-ին Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 61-ամյա մի տղամարդ, որը 2020 թ․ մարտի 5-ից Բելգիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր փողերի լվացման և թրաֆիքինգի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։
***
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 22-ին ՌԴ Մոսկվա քաղաքում ՔՈԳՎ օպերատիվ-ուղեկցող խմբին է ներկայացել օտարերկրյա քաղաքացի 25-ամյա մի երիտասարդ, որը 2025 թ. հուլիսի 23-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի կողմից փաստաթղթերի կեղծիքի և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքներով. խափանման միջոցը` կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
