Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվել
Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 24-ին Հակոբյանց փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի, որը հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:
Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները նույն օրը նույն մեղադրանքով հետախուզվող 35-ամյա երիտասարդի են հայտնաբերել նաև Շահումյան 4-րդ փողոցում. խափանման միջոցը՝ կալանք:
***
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 24-ին Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկում հայտնաբերել են 64-ամյա մի տղամարդու, որը փետրվարի 19-ից հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:
***
Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Վաղարշապատի գործընկերների հետ, փետրվարի 25-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Ալավերդի քաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի, որը փետրվարի 9-ից հետախուզվում էր գողությունների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
