112

ՀՀ ՆԳՆ ոստիկանության հեռախոսահամար


Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այլ երկրների իրավապահների կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այլ երկրների իրավապահների կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել

Իրացնելով ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ում ստացված օպերատիվ տվյալները՝ Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 25-ին Սիլիկյան 4-րդ թաղամասի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել օտարերկրյա 34-ամյա մի քաղաքացու, որը Հնդկաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր վստահությունը չարաշահելու, փաստաթղթի կեղծիքի, զեղծարարության մեղադրանքներով․ խափանման միջոցը կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ։
* * *
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 25-ին Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել 29-ամյա մի երիտասարդի, որը ՌԴ Չելյաբինսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր մարդու առևանգման մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: