1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ մայրաքաղաքում

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 1-ին 9-11 ծառայություն զանգահարած 44-օրյա պատերազմի մասնակից քաղաքացին հայտնել է, որ Սիլիկյան թաղամասի Սպանդարյան կայարանի երկաթգծի մոտ թողել է զենք-զինամթերք: Մեկնած ոստիկանները պարկի մեջ հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփուշտներով, ողորկափող կարճեցված խզակոթով մեկ հրացան, մեկ ատրճանակ՝ փամփուշտներով, «Ֆ-1» տիպի մեկ նռնակ, տարբեր տրամաչափի 50 փամփուշտ:
*
Նույն օրը Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պապիկի արհեստանոցը կարգի բերելուց զենք-զինամթերք է հայտնաբերել, որը թողել է «Դալմայի» այգիների «կանալի» եզրին: Մեկնած ոստիկանները հայտնաբերել են որսորդական մեկ հրացան, հինգ ատրճանակ, մեկ նռնակ և տարբեր տրամաչափի 87 փամփուշտ:
*
Նույն օրը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը 44-օրյա պատերազմից հետը բերել է ինքնաձիգ և զինամթերք, որոնք թողել է Մառի փողոցում գտնվող քանդած շենքում:
Մեկնել են Նոր Նորքի համայնքային ոստիկանները: Հայտնաբերվել են ինքնաձիգ, նռնակ, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և ինքնաձիգի պահեստամասեր:
*
1-02 զանգած մեկ այլ քաղաքացի ևս ներկայացել է պատերազմի մասնակից, հայտնել, որ «Զվարթնոց» օդանավակայանում` աղբամանների մոտ զենք-զինամթերք է թողել:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, ահազանգի հետքերով մեկնելով, հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ` փամփշտատուփով և 82 փամփուշտ:
*
Նմանատիպ հաջորդ զանգի հետքով մեկնել են Ավանի համայնքային ոստիկանները: «Ավանի հոգեկան առողջության կենտրոնի» մոտ գտնվող էլեկտրակայանի տակ նրանք հայտնաբերել են մեկ ինքնաձիգ, երկու փամշտատուփ և «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով:
*
Օրվա վերջին նման հաղորդումը ժամը 20.40-ին էր: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նուբարաշենի 9-րդ փողոցում զենք-զինամթերք է թողնում:
Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները հայտնաբերել են որսորդական հրացան և 20 փամփուշտ:
Զենք ու զինամթերք ապօրինի պահողներին կոչ ենք անում հետևալ նրանց օրինակին: Կրկին ու կրկին հիշեցնենք, որ կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: