1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 5-ին արտերկրի մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկրյա պետությունում գտնվող մեր հայրենակցուհին հայտնել է, որ ամուսինը Հայաստանի քաղաքացի չէ, սակայն ունի կացության հատուկ կարգավիճակ: Իրենց երեխան 20 տարեկան է: Ցանկանում են պարզել երեխայի համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարգը: Նրան պարզաբանվել է, որ մինչև երեխայի 18 տարին լրանալն իրենք արդեն իսկ իրավունք ունեին դիմելու անձնագրային ծառայություն՝ ծնողների համաձայնությամբ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար: Անձը օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում պետք է դիմի ՀՀ դիվանագիտական ծառայություն, իսկ Հայաստանում գտնվելու դեպքում՝ Անձնագրային և վիզաների վարչություն: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցը լուծվում է ՀՀ Նախագահի հրամանագրով՝ 6-ամսյա ժամկետում:
Հայաստանյան կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը խնդրել է պարզաբանել, թե ինչ փաստաթղթեր են հարկավոր Սաուդյան Արաբիայի քաղաքացուն Հայաստան այցելելու համար: Նրան տեղեկացվել է, որ ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշմամբ սահմանված է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները Հայաստանի մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում՝ միայն հրավերի հիման վրա: Այսինք, նշված անձինք մուտքի վիզա չեն կարող ստանալ ՀՀ պետական սահմանի անցման կետում, բացառությամբ այն դեպքի, եթե ցանկում նշված պետության քաղաքացին ազգությամբ հայ է: Իսկ հրավերի ձևակերպման համար անհրաժեշտ է դիմել անձնագրային և վիզաների վարչություն:
ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցը հայտնել է, որ ներկայումս որևէ երկրի քաղաքացիություն չունի և ցանկանում է տեղեկանալ ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի մասին: Նրան պարզաբանվել է, որ ազգությամբ հայերի համար չի գործում վերջին 3 տարին Հայաստանում օրինական կարգով բնակվելու պարտադիր պայմանը: Նա ՌԴ իրավասու մարմնից պետք է ստանա քաղաքացիություն չունեցող անձի վկայական կամ այլ փաստաթուղթ (քանի որ չունի որևէ երկրի քաղաքացիություն) և սահմանված կարգով դիմի ՀՀ դիվանագիտական ծառայություն՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում հանձնելու համար:
Օտարերկրյա պետությունում գտնվող մեկ այլ քաղաքացի էլ տեղեկացրել է, որ ուսման նպատակով մեկնել է Հայաստանից, անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետը նշվել է մինչև զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ավարտը: Ներկայումս մտադիր է ուսումը շարունակել և ցանկանում է տեղեկանալ, թե հնարավո՞ր է վավերականության ժամկետը երկարաձգել առանց տարկետման ժամկետը երկարաձգելու: Նրան պարզաբանվել է, որ զորակոչային տարիքը լրանալու դեպքում անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամանակով՝ եթե չի կատարել զինապարտության պարտականությունը: Օրենքով որևէ բացառություն սահմանված չէ նշված դեպքի համար: Անձը կամ պետք է զորակոչվի ծառայության կամ տարկետման երկարաձգման դեպքում դիմի վերը նշված գործողության համար:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա մայիսի 12-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: