ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուլիգանություն կատարած անձինք բերման են ենթարկվել ու ձերբակալվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 31-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, ուր երևում էր, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկում երկու տղամարդու։ Նրանք համարանիշեր չուեցող «Ֆորդ» մակնիշի ավոտմեքենայի վարորդը և ուղևորն են։ Ոստիկանության ծառայողները առանց համարանիշերի մեքենան նկատել էին մայրաքաղաքի Տպագրիչների փողոցում։ Վարորդը չէր ենթարկվել մեքենան կանգնեցնելու ոստիկանների պահանջներին։ Ոստիկանները հետապնդել էին։ Փախուստի ընթացքում «Ֆորդի» վարորդը մեքենայով դիտավորյալ հարվածել է պարեկային ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս։ Նալբանդյան-Արամի փողոցների խաչմերուկում վարորդի և ուղևորի փախուստը կանխելիս նրանք, ալկոհոլ օգտագործած վիճակում, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, քաշքշել են ոստիկանության ծառայողներին՝ չենթարկվելով նրանց պահանջներին։ Երևանի բնակիչներ՝ 31 և 34-ամյա տղամարդիկ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Քննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: