Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
08.07.2024 14:19
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 5-ին բաժին է ներկայացել 26-ամյա Աշոտ Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: