Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է
10.07.2024 11:04
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները հուլիսի 9-ին «Էրեբունի» թանգարանի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տարել 33-ամյա Գևորգ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: