ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խանութներից գողությունները բացահայտվեցին

14.10.2019 13:53 Գողություն

Օգոստոսի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դռան ապակին կոտրել ու փորձել են խանութից գողություն կատարել:
Հոկտեմբերի 12-ին Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, այդ արարքը կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Իսակովի պողոտայի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նա տվել է խոստովանական բացատրություն ու ներկայացվել Արաբկիրի քննչական բաժին:
Պարզվել է նաև, որ երիտասարդը նույն օրը տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացել ու Կոմիտասի պողոտայի մի խանութից գողացել է 70 հազար դրամ և նոթբուք:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: