ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խանութից գողություն կատարած անձը հայտնաբերվել է

30.11.2019 12:06 Գողություն

Նոյեմբերի 28-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 27-ի ժամը 13.00-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցում գտնվող հագուստի խանութում, սեփականատիրոջ պայուսակից գողացել են դրամապանակը։
Հարուցված քրեական գործի շրջանակում, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, Կապանի բաժնի գործընկերների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գյումրիում բնակվող 24-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնաբերվել և ձերբակալվել է։
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: