ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Բնակարանային գողություններ Նոր Խարբերդում․ հանցագործությունները բացահայտված են, կան ձերբակալվածներ

15.04.2020 17:36 Գողություն

Ապրիլի 12-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Նոր Խարբերդի մի առանձնատան պատուհանն ու գողացել հեռուստացույց, պլանշետ և այլ իրեր՝ պատճառելով կես միլիոն դրամից ավելի վնաս։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Շենգավիթի ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Բացահայտման միջոցառումներին միացան ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի քրեական հետախույզները։ Համատեղ աշխատանքի շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բնակարանային գողությունը կատարել են Նոր Խարբերդում բնակվող երեք երիտասարդ։ Նույն օպերատիվությամբ քրեական հետախույզները հայտնաբերեցին կասկածվողներին ու բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրանք ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ Կասկածվողներից երկուսը ձերբակալվեցին, մեկը ստորագրությամբ բաց թողնվեց։ Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բացի վերը նշված բնակարանային գողությունից՝ նրանք մարտ ամսին, դարձյալ տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել էին Նոր Խարբերդի առանձնատներից մեկի պատուհանն ու կենցաղային տեխնիկա գողացել։ Ձերբակալվածներից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված պլանշետը։ Գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: