1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խարդախությունների շարքը կասեցվեց, իսկ արդեն տուժածները կարող են դիմել ոստիկանություն

16.03.2021 18:21 Խարդախություն

Փետրվարի 26-ին ոստիկանության Եղեգաձորի բաժնում հաղորդում էր տվել մի ձեռնարկատեր: Ըստ նրա` պետռեգիստրի աշխատակից Արթուր Ասլանյան ներկայացած տղամարդը խաբեությամբ, վճարային տերմինալի միջոցով իրենից հափշտակել է 130 հազար դրամ: Տղամարդը հայտնել է, թե իբր իր որդին զինվոր է, և նրան օգնելու համար խիստ շտապ հարկավոր է գումար, ինչը պարտավորվում է վերադարձնել շուտով:
Ընդունելով հաղորդումը` Եղեգնաձորի ոստիկանները համագործակցեցին քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ: Շուտով պարզվեց, որ եղեգնաձորցին ձեռնարկատիրությամբ զբաղվող միակ խաբվածը չէ: Արթուր Ասլանյան ներկայացած տղամարդը, մեկ իբրև լրագրող, մեկ` իբրև առաքիչ, զանգահարել է հանրապետության տարբեր վայրերում գործունեություն ծավալած անձանց և գրեթե նույն պատրվակով հափշտակել գումարներ: Ավելին, իրավապահները պարզել են նրա իսկական տվյալները, նաև ճշտել, որ 31-ամյա երիտասարդը ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից 2020 թվականից արդեն իսկ հետախուզվում էր խարդախություններ կատարելու մեղադրանքով:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 13-ին հետախուզվողին հայտնաբերել են Արտաշատի Արամ Խաչատրյան փողոցում և բերման ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ Արթուր Ասլանյան ներկայացած տղամարդու հանցավոր արարքներից կարող են տուժած լինել այլ քաղաքացիներ ևս: Նրանք կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: