Խաբեությամբ դյուրակիր համակարգիչ էր հափշտակել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը
Հոկտեմբերի 4-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Հրաչյա Քոչարի փողոցի մի բնակիչ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 5-ին Նոր Արեշի 44-ամյա բանկչուհին իր տանը, հետագայում վճարելու պայմանով, խաբեությամբ իրենից վերցրել է 500.000 դրամ արժողության դյուրակիր համակարգիչ և այդպես էլ չի վճարել գումարը: 
Կասկածվողը հայտնաբերվել և ձերբակալվել է: 
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					