1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Էրեբունու ոստիկանները բացահայտել են խարդախության դեպքը

08.10.2021 12:23 Խարդախություն
Էրեբունու ոստիկանները բացահայտել են խարդախության դեպքը

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մի տղամարդ Ղազախստանի Հանրապետության մի քաղաքացու վաճառել է 6 մեքենա՝ դրանք հետագայում Ղազախստան տեղափոխելու պայմանով և ստացել է 72.200 դոլար։ Տղամարդը չէր կատարել պայմանավորվածությունը և խաբեությամբ հափշտակել էր գումարրը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ինքնությունը։ 26-ամյա երիտասարդը ավտոմեքենաները գրանցել էր ազգականի անվամբ, մեքենաների մի մասը արդեն վաճառել էր, իսկ մնացածը տեղափոխել և թաքցնում էր Նուբարաշենում գտնվող ավտոկայանատեղիում:
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Էրեբունու քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Սասունցի Դավթի փողոցում և բերման ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել նաև նրա ազգականը: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին ու ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: