1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խարդախության կասկածանքով ձերբակալվածը նաև հետախուզվում էր նույն մեղադրանքով

24.10.2024 16:00 Խարդախություն

Հոկտեմբերի 20-ին, ժամը 15.40-ին, 1-02 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աշտարակի խճուղու գազալցակայանի մոտ ինքը նախ՝ 30, ապա՝ 40 հազար դրամ է տվել անհայտ անձի, որն անհետացել է:
Նշված վայր մեկնեց ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվեց, որ ահազանգողը, որ Սյունիքի մարզի բնակիչ է, կեսօրին 70 հազար դրամ է տվել անհայտ անձի` իրեն կացարան տրամադրելու համար, իսկ անձը խաբեությամբ տիրացել է գումարին և անհետացել:
Աշտարակի համայնքային ոստիկանների ձեռնարկած միոցառումների արդյունքում պարզվեց անհետացած անձի ինքնությունը` մշտական բնակության վայր չունեցող 51-ամյա տղամարդ էր, որը ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հետագա միջոցառումներով հոկտեմբերի 22-ին, ցերեկվա ժամը 2-ին, 51-ամյա տղամարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Շինարարների փողոցում և ներկայացվեց նախ ոստիկանության Աշտարակի բաժին, ապա` Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Աշտարակի բաժնում տղամարդը խոստովանել է, որ մեկ ամիս առաջ Աշտարակ քաղաքի մի խանութից գողացել է երեք, իսկ մեկ այլ խանութից` մեկ շիշ կոնյակ:
Նախաձեռնվել է քրեական վարութ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: