1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բարձր ձայնով երթևեկելու համար խլացուցիչները վերասարքավորելն օրենքով արգելվում է

Անվտանգ երթևեկության առաջին նախապայմանը երթևեկության կանոնները պահպանելն է, ինչը միայն լուսացույցներին ու տարբերանշաններին հետևելով չի սահմանափակվում: Մեքենա վարելիս անհրաժեշտ է չխաթարել քաղաքացիների անդորրը: Շրջակա միջավայրին և բնակչությանն էկոլոգիական վնաս չպատճառելու համար տրանսպորտային միջոցից արտանետվող գազի քանակը նույնպես պետք է նորմայի սահմաններում լինի: Բայց կան վարորդներ, որոնք առանց թույլտվության մեքենաների խլացուցիչները վերասարքավորում են բարձր ձայնով երթևեկելու համար: Աղմուկն անհանգստացնում է քաղաքացիներին, իսկ խլացուցիչից արտանետվող գազերն այլևս նորմայի սահմաններում չեն: Կան և վարորդներ, ովքեր մեքենան գնում են` չիմանալով, որ խլացուցիչը վերասարքավորված է: Երկու դեպքում էլ ճանապարհային ոստիկանները հայտնաբերելով նման տրասնսպորտային միջոցներ` վարորդներին հորդորում են տեխսպասարկման կետերում վերացնել թերությունները: Փորձագետները փաստում են, որ շուկայում կան հեռակառավարման վահանակով կառավարվող սարքեր, որոնց միջոցով վարորդները, սպորտային մեքենայի ձայն ստանալու համար, դարձյալ վերասարքավորում են խլացուցիչները, ինչը նույնպես անթույլատրելի է: Պատկերը բոլորովին այլ է, երբ խլացուցիչի ձայնը թեև բարձր է, բայց մեքենան գործարանային վիճակում է: Այս դեպքում շարժիչն աշխատում է բնականոն ռեժիմով, վառելիքի գերածախս չի լինում և արտանետվող գազի քանակը նորմայի սահմաններում է: Բարձր ձայնով երթևեկելու նպատակով խլացուցիչները վերասարքավորելն օրենքով անթույլատրելի է: Եվ ճանապարհային ոստիկանությունը հետևողական է այս հարցում: Պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայությունների ընթացքում ճանապարհային ոստիկաններն առանձնակի ուշադրություն են դարձնում և հայտնաբերում են վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցներ: Նման մեքենաներով երթևեկող վարորդների նկատմամբ կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` 123-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, ինչպես և վերցվում է տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և վարորդին տրամադրվում է ժամանակավոր վկայական, որպեսզի տասը օրվա ընթացքում նա վերացնի թերությունը և տրանսպորտային միջոցը ներկայացնի ճանապարհային ոստիկանություն: Հորդորում ենք բոլոր այն վարորդներին, ովքեր առանց թույլտվության բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորել են իրենց տրանսպորտային միջոցների խլացուցիչները, վարչական պատասխանատվությունից խուսափելու համար վերացնեն թերությունները: Սա ճանապարհային երթևեկության այն կանոնն է, որը պահպանելով` պահպանում ենք մեր քաղաքացիների անդորրը, էկոլոգիապես մաքուր պահում մեր երկիրը: