1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ծեծկռտուք, դանակահարություն Ներքին Խնձորեսկ գյուղում․ Գորիսի ոստիկանների բացահայտումը

Մայիսի 13-ի երեկոյան հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով 42-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։ Հիվանդանոցում կատարվածի վերաբերյալ տուժածից որևէ մանրամասն հնարավոր չեղավ Ճշտել։ Ըստ բժշկի՝ տրավմատիկ շոկի էր ենթարկվել և ի վիճակի չէր բացատրություն տալու։ Հարազատներն էլ վստահեցնում էին, որ չգիտեն՝ որտեղ և ինչպես է ստացել վնասվածքը։ Տղամարդը Խնձորեսկ գյուղից էր, ըստ նախնական վարկածի՝ դեպքը գյուղում էր եղել։ Օպերատիվ խումբը Խնձորեսկ մեկնեց։ Քրեական հետախույզները հարցումներ էին անցկացնում, երբ բաժնում մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ նոր ահազանգ ստացվեց. ճակատի այտուցներով, դարձյալ Խնձորեսկից, 46-ամյա տղամարդ էր բուժօգնության դիմել։ Նա հայտնել էր, որ գյուղում ընկել է:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Ներքին Խնձորեսկ գյուղի վարչական տարածքում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, հիվանդանոց դիմած 46-ամյա տղամարդն էր 42-ամյա համագյուղացուն դանակահարել։ Նա բուժհաստատությունից տեղափոխվեց ոստիկանության Գորիսի բաժին և ներկայացվեց տարածքային քննչական մարմնին։
Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք:
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: