ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Խորհրդակցություն՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ

Խորհրդակցություն՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ

Հուլիսի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն։ Վարում էին տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը և ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Աղասի Կիրակոսյանը։

Ներկա էին ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների մարզային վարչությունների, ճանապարհային ոստիկանության, հասարական կարգի ապահովման վարչության ներկայացուցիչներ, ծառայությունների ղեկավարներ, փոխմարզպետներ, այլ պաշտոնատար անձինք:

Քննարկվեցին պատմամշակութային հուշարձանների տարածքներ և հանգստի գոտիներ հասարակության մուտքն ավելի հասանելի դարձնելուն, ինչպես նաև այդ տարածքները կենցաղային աղբով աղտոտելուց զերծ պահելուն ուղղված հարցեր։ Առաջարկվեց հետևողականորեն ուսումնասիրել մասնավոր անձանց կողմից հանրային հանգստի գոտիներ մարդկանց մուտքը խոչընդոտելու դեպքերը,   կարևորվեց տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքը ոստիկանության հետ՝ տարածքների սեփականության իրավունքի հավաստիությունը պարզելու համար։

Խորհրդակցության ընթացքում բարձրացվեցին նաև այլ հարցեր և խնդիրներ։ Տրվեցին հստակ ցուցումներ։