Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների առանցքային ուղղություններից է. ՀՈԳՎ պետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Կանանց ներգրավվածությունը ոստիկանությունում շարունակում է մնալ ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների առանցքային ուղղություններից։ Այդ համատեքստում նոյեմբերի 11-ին ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների կին ծառայողների հետ։
Ներկա էր նաև վարչության ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը։
Կարեն Հակոբյանն ընդգծելով համակարգում ներառականության սկզբունքի պահպանումը՝ կարևորել է կին ծառայողների դերը հատկապես Համայնքային ոստիկանությունում։
Նա բարձր է գնահատել հանցավորության դեմ պայքարում կին ծառայողների մասնագիտական կարողությունները, տարբեր իրավիճակներում արագ արձագանքելու, արդյունավետ ու պատասխանատու մոտեցումը։
