ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Փետրվարի 16-ին Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

16.02.2019 15:19 Պաշտոնական

Փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն տեղի ունեցավ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման թեմայով։ Մասնակցում էին ճանապարհային ոստիկանության, կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Երևանի քաղաքապետարանի և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։
Ոստիկանության պետը, անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման անհրաժեշտությանը, ընդգծեց, որ խնդրի կարգավորումը հնարավոր է պատկան մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում։
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրին ոլորտի բարելավմանը վերաբերող և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ լուծում պահանջող առաջարկներ։ Քննարկվեցին մայրաքաղաքի կենտրոնական հատվածում տրանսպորտային միջոցների բեռնաթափմանը, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների բարելավմանը, ճանապարհաշինարարական նախագծերին, ինչպես և ոլորտը կարգավորող օրենսդրությանը առնչվող հարցեր։ Խորհրդակցության մասնակիցները խնդիրների լուծման վերաբերյալ ներկայացրին միջազգային փորձը՝ համեմատականներ անկացնելով ճանապարհային երթևեկության ոլորտում Հայաստանում առկա խնդիրների հետ։
Քննարկման ավարտին որոշում կայացվեց ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որն առավել խորքային կուսումնասիրի ոլորտը, կառաջարկի խնդիրների լուծման իրատեսական տարբերակներ, որոնք կյանքի կկոչվեն համատեղ աշխատանքի արդյունքում։